ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Արտահերթ նստաշրջանը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, որին քննարկվելու է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ...
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ:
Դրանցից 27 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։
Բողոքները մեծ մասամբ վերաբերել են կրթության...
Օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։ Իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է ջանք գործադրել և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար։
«Ես հաստատում եմ իմ պատրաստակամությունը ակտիվ ջանքեր գործադրել Ուկրաինայի խաղաղությունը վերականգնելու, երկրի տնտեսական զարգացումը խթանելու և...
Կսահմանվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը
Կառավարության վերջին նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով՝ ամրագրելով ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիներն ու նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի...
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորը ԱԺ նոր նստաշրջանին երկու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։ Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է բուքմեյքերական գրասենյակների գործունեության և պաշտոնյաներին տրամադրվող ծառայողական մեքենաների վերաբերյա առաջարկներ ունենալու մասին։
«1. Օրենքով արգելել ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը (և՛ ինտերնետ և՛ գրասենյակային տարբերակները, թե՛ տեղական թե՛ միջազգային), իսկ ապօրինի...