ԱԺ արտահերթ նստաշրջան՝ կառավարության օրակարգով

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ,  ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  արտահերթ նստաշրջան։ Արտահերթ նստաշրջանը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, որին քննարկվելու է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին  հարցը։