Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ այսօր դատարանում զննվեցին ամբաստանյալ Մովսես Ազարյանի հագուստները։
Դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդել էր դատարանին նիստերի դահլիճ բերել և զննել այն հագուստները, որոնք եղել են ամբատանյալների հագին՝ Ռազմական ոստիկանությունում հարցաքննության ժամանակ։
Նշենք, որ ամբաստանյալները...
Բելառուսի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Բելառուսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրից։ Նա իր հայտարարության մեջ շեշտել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ԱՄՀ վարկային ծրագրից հրաժարվելու մասին կայացված որոշումը, առաջին հերթին, պայմանավորված է բնակչության շահերով։ Բելառուսի նախագահի կարծիքով՝ ԱՄՀ-ի առաջադրած պահանջներով վարկային ծրագրի իրականացումը կարող էր «շոկ առաջացնել» բնակչության մոտ։
Ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՀ-ն և Բելառուսը վարկային ծրագրի իրագործման շուրջ համաձայնություն են ձեռք բերել՝...
Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Եղիշե Թադևոսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։
Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում (այդ թվում նաև դիմողի անձին չվերաբերող) քաղաքացին...
Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում տեղի կունենա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Հայտնի է, որ նստաշրջանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի ներկայիս իրավիճակը Ուկրաինայում, Եմենում, Սիրիայում, Հարավային Սուդանում, Լիբիայում և այլ տասնյակ պետություններում: Նիստի բացմանը առաջին անգամ ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
47 անդամ պետությունների պատվիրակությունները նիստին կքննարկեն նաև տարեց անձանց իրավունքների պաշտպանության հարցը, ստրկության ժամանակակից ձևերի դեմ պայքարի...