Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով այսօր դատարան էր եկել ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի հայրը: Վերջինս դատարանի որոշմամբ ներգրավվեց գործում որպես տուժողի իրավահաջորդ:  Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը դատարանին հայտնեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերի պաշտպանությամբ զբաղվի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Դատավոր...
Սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի սահմանամերձ գյուղերն ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծության ենթարկելու վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ:  Սեպտեմբերի 11-ին՝ օրվա ցերեկային ժամերին կրակոցների է ենթարկվել Տավուշի մարզի  Վազաշեն գյուղը: Գյուղի բնակչի կողմից երեկ տարածված տեսանյութը վկայում է, որ կրակոցներն արձակվում են հենց քաղաքացիական բնակավայրի ու մասնավորապես՝ առանձնատան ուղղությամբ, որի բակում այդ...
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ...
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 15 տեղ: Ուսման տևողությունը 2,5 տարի է, ուսուցման կիսամյակային վարձավճարը` 250.000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչև նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի...
Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և պահանջել է 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է հետևել ԱՀԿ կանոններին: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։  ԱՀԿ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմինը կքննարկի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի մասին Չինաստանի ներկայացրած հայցն այս տարվա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Չինաստանի իշխանությունները պահանջել են ԱՀԿ-ից...