Այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։
Սեպտեմբերի 28-ին համաժողովի շրջանակներում Ուզբեկստանի արտաքին առևտրի նախարար Ջամշիդ Խոջաևի և ԱՀԿ Գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Ուզբեկստանի և ԱՀԿ-ի միջև համագործակցության հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են Ուզբեկստանի ԱՀԿ-ին անդամակցության գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև՝ ԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվող միջոցառումներին Ուզբեկստանի մասնակցությանն առնչվող հարցերը։
Ավելի վաղ, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը նախատեսվում է ավարտին...
Օրեր առաջ Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի պատվիրակները նոր բանաձև են ընդունել՝ լրագրողների անվտանգության վերաբերյալ: Նրանք դատապարտել են ամբողջ աշխարհի մամուլի ներկայացուցիչների դեմ իրականացվող հարձակումները և բռնության դրսևորումները՝ կոչ անելով քաղաքական գործիչներին չվախեցնել լրագրողներին և չխոչընդոտել նրանց աշխատանքին։
«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների...
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2013 թվականի մայիսի 13-ի Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու կարգը, պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող քաղվածքների ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 17-ի N 168-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին N 85-Ն նորմատիվ հրամանի Հավելված N 1-ը լրացնել հետևյալ...
Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է հարկ վճարողների հետ փոխհարաբերությունների իրավական հարթակը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն արդեն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ «Այդ նպատակով տնտեսվարողները հարկային մարմին պետք է ներկայացնեն իրենց էլեկտրոնային փոստի հասցեն»,-հայտնել է ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը: Գանձման և...