Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջնորդությունը, և Պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով:
Սա միջազգային փորձի և մարդու իրավունքների ազգային հաստատության կողմից բացառիկ նախաձեռնության լավագույն օրինակ է:
Եվրոպական դատարանում գործի քննությանը մասնակցությունը հնարավորություն կտա Պաշտպանին իր լիազորությունների իրականացման արդյունքում ձեռք բերված՝...
Դիմումատուն՝ Իշակ Սաղլամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1966 թվականին և բնակվում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ «Հեզբոլահ» խմբավորման անդամ հանդիսանալու համար իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ։
2000 թվականի ապրիլին Դիմումատուն հարցաքննության է ենթարկվել Դիյարբեքիր նահանգի քննչական մարմինների կողմից՝...
Դիմումատուները՝ Ալեքսեյ Կումիցկիյը, Իգոր Գլուշչենկոն, Սերգեյ Վոլչկովը, Ռուստամ Ախմադիևը և Ֆյոդոր Նիկոլաևը, Ռուսաստանի բնակիչներ են, ծնվել են համապատասխանաբար 1983, 1972, 1970, 1988 և 1986 թվականներին։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց բերման ենթարկելու մասին ոստիկանության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց դեմ ծուղակ լարելու, իրենց պրովոկացիայի...
Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն բանտից տեղափոխելու՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից կայացված որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրեն իր ընտանիքի անդամների մշտական բնակության վայրից չափազանց հեռու տեղակայված բանտ տեղափոխելու որոշման մասին։
Դիմումատուն՝ Թիմուր Վոյնովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1985 թվականին, համապատասխան ժամանակաշրջանում իր ընտանիքի հետ բնակվել...
Գործի շրջանակներում 15 Դիմումատուներ բողոք են ներկայացրել՝ նախկին ԽՍՀՄ-ի կողմից 1982 թվականին թողարկված պետական պրեմիում պարտատոմսերի պարտքը չմարելու մասին Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։
15 Դիմումատուներն ազգությամբ ռուս են, ծնվել են 1935 թվականից մինչև 1981 թվականն ընկած ժամանակաշրջանի տարբեր տարեթվերին, բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Դիմումատուները բողոքել են տեղի իշխանությունների կողմից կայացված պետական պարտատոմսերը չմարելու որոշման մասին։ Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ պետական իշխանության մարմինները շրջանակային փաստաթուղթ են կազմել, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել...