Հայաստանի կառավարությունն անցնող տարվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 31 դիրքորոշում՝ 9-ով ավելի, քան 2013 թվականին ներկայացված դիրքորոշումները: Այդ թվում չեն ներառվում դիրքորոշումների ներկայացման երկրորդ փուլում Եվրոպական դատարան ուղարկված՝ արդարացի փոխհատուցման պահանջի վերաբերյալ ՀՀ կառավարության 15 դիրքորոշումները: Այդ մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկացրել են արդարադատության նախարարությունից: Մասնավորապես, նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
Դիմումատուները՝ Ալեքսանդր Վասիլևսկիյը և Յան Բոգդանովը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1973 և 1981 թվականներին։ Առաջին Դիմումատուն բնակվում է Ռուսաստանի Բլագովեշչենսկ մարզում, իսկ երկրորդը՝ Նովգորոդի մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց ազատազրկման ժամկետն անօրինական կերպով երկարաձգելուն և իրենց ոչ համարժեք փոխհատուցում հատկացնելու որոշմանը։ 2007 թվականի հունիսին առաջին...
ECHR 262 (2014)18.09.2014 Ռահիմբերդիևն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 47837/06) Դիմումատու Աբդուլայ Ռահիմբերդիևը (ծնվ. 1936թ.) Տաջիկստանի քաղաքացի է: Նա բեռնատար գնացքում աշխատել է որպես անվտանգության աշխատակից: 2005թ. օգոստոսի 1-ին նրան տեղափոխում են Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, քանի որ գնացքում հայտնաբերվել էր 73 կիլոգրամ հերոին տեսակի թմրանյութ, որը թաքցվել էր սոխի կճեպի...
Դիմումատուն՝ Հուլյա Էբրու Դեմիրելը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1976 թվականին և բնակվում է Թուրքիայի Քիլիս նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ կանանց նկատմամբ խտրականության դրսևորումների պատճառով իրեն աշխատանքի չընդունելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է Թուրքական սահմանամերձ Քիլիս նահանգում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից անվտանգության...
Դիմումատուները՝ Վիկտոր Մոկանուն, Պավել Ռադուկանուն և Սեմիոն Միտիտելուն, ազգությամբ մոլդովացի են, ծնվել են համապատասխանաբար 1951, 1935 և 1961 թվականներին։ Համապատասխան ժամանակաշրջանում Դիմումատուները բնակվել են Մոլդովայի Սինջերա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողը պետության կողմից բռնագրավելու որոշման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են Սինջերա...