Գործը հեռուստատեսային հաղորդման մասին է, որը հեռարձակել է դիմումատու ընկերությունը 2010 թվականին, երբ ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին։ Հաղորդման հեռարձակման ընթացքում հեռուստամեկնաբանը քննադատել է Լեհաստանի նախկին նախագահի քաղաքական հայացքները, նշելով, որ մի ամբողջ քաղաքական դարաշրջան է ավարտվել նրա մահվամբ։ Հեռարձակման խորհուրդը, սեփական նախաձեռնությամբ, վարչական վարույթ է...
Դիմումատու Ալբերտ Մովսիսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որ իր դստեր մահվան (որը ենթադրաբար բժշկական անփութության պատճառով էր տեղի ունեցել) հանգամանքների բավարար հետաքննություն չէր անցկացվել: Դիմումատուի դուստրը եղել է հղիության վաղ շաբաթներում, երբ տանն ամուսնու ու ծնողների հետ գտնվելու ժամանակ ուշաթափվել է ու սկսել ցնցվել: Շտապ օգնությունը ժամանել է...
«Դիմում եմ պատգամ մարմիններին և հիշեցնում, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել իր լիազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովել, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների, անմարդկային նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Հաշվի առնելով վերոնշյալը, պահանջում եմ զերծ մնալ իմ նկատմամբ բռնություն գործադրելուց և ուժ կիրառելուց, պահանջում եմ պատասխանատվության ենթարկել...
Օգոստոսի 4-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում քննարկվել են խափանման միջոց կալանավորման օրինականության և հիմնավորվածության, հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման գործնական խնդիրները: Հուլիսի 3-ին դատախազության օրվան նվիրված հանդիսավոր նիստում  Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրավապահ գործունեության ընթացքում նշված հիմնարար կոնվենցիոնալ...
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, քննության առնելով փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցը, որոշում է կայացրել: ՀՀ ՓՊ պաշտոնական հաղորգագրությունից. Դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննության հետ կապված հարցը բարձրացել է հիմնականում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի կողմից քննվող «Սասնա. Ծռեր» խումբ-14 անձ (թիվ ԵԷԴ/0050/01/17)...