Դիմումատուն ազգությամբ թուրք է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ Դիմումատուի մոտ առաջացած առողջական լուրջ խնդիրներին։ 2006 թվականի մայիսին Դիմումատուն միացել է Թուրքիայի Կեսարիա նահանգի ջոկատի զորավարժություններին՝ 3 ամիս ժամկետով։ Բժշկական հետազոտություն անցնելուց հետո զորանոցի բժիշկները Դիմումատուի մոտ ախտորոշել են թութք (հեմորոյ) հիվանդությունը։ 2006 թվականի օգոստոսին՝ զորավարժությունների...
Դիմումատուն՝ Միքայիլ Թյուզունը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ավտոմեքենայի վրաերթի հետևանքով իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է 1995 թվականին ճանապարհային երթևեկության անվտանգության վերահսկման սպայի պաշտոնում աշխատելու ժամանակ մի մեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու և...
Դիմումատուն՝ Խոսրով Ավագյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1946 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատական փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։...
Դիմումատուն՝ Էլենի Ֆրեզադուն, ազգությամբ հույն է, ծնվել է 1962 թվականին և բնակվում է Հունաստանի Պալայո Ֆալիրո շրջանում։ 1983 թվականից սկսած Դիմումատուն աշխատել է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ արտասահմանում ուսուցչի աշխատանք ստանալու համար անցկացված մրցույթի արդյունքներին։ 2007 թվականին Դիմումատուն հայտ է ներկայացրել՝ արտասահման մեկնելու և որպես ուսուցիչ աշխատելու համար Կառավարության աջակցությամբ իրականացվող մրցույթին մասնակցելու նպատակով։ Մրցույթի...
Դիմումատուն՝ Պաատա Ռոստոմաշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1973 թվականին, բնակվում է Վրաստանի Ախալդաբա գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության և իրեն մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին: 2006 թվականի մայիսին Վրաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին մեղավոր...