2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի», «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերով: Բոլոր գործերի փաստական հանգամանքները վերաբերում են ՀՀ կառավարության որոշումներով 2005 թ. պետության կարիքների համար Երևանում՝ Բուզանդի 25 հասցեում, գտնվող բնակարանները վերցնելու...
Դիմումատուն՝ Ալդոնա Ակելիենեն, ազգությամբ լիտվացի է, ծնվել է 1935 թվականին, համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Լիտվայի Կալվարիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2017 թվականի ապրիլի 8-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Լիտվայի իշխանություններն իր որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննության...
Դիմումատուն՝ Իգոր Գորիունովը, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1968 թվականին և ներկայումս կալանավորված է Մոլդովայի Ռեզինա քաղաքում։ Դիմումատուն դատապարտվել է մահվան՝ սպանության համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ամեն անգամ բանտախցից դուրս գալու ժամանակ իր՝ ձեռնաշղթաներ կրելու որոշման վերաբերյալ։ 2011 թվականի մարտին հերթական ստուգայցի ժամանակ հսկիչը Դիմումատուի բանտախցում հեռախոս է հայտնաբերել և որոշում է կայացրել՝ բանտախցից դուրս գտնվելու ժամանակ Դիմումատուին ձեռնաշղթաներով պահելու մասին։  Դիմումատուն բողոք է ներկայացրել Մոլդովայի ներպետական դատական ատյաններին՝...
Դիմումատուն՝ Լազար Պենդովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Պլովդիվ քաղաքում։ Գործը վերաբերում է ոստիկանության կողմից վեբ կայքերի և սերվերի առգրավմանը, դրանց գործունեության սահմանափակմանը։   2010 թվականի հունիսին ոստիկանությունը խուզարկել է այն տարածքը, որտեղ գտնվել է համակարգչային սերվեր և այն առգրավել է։...
Գործը վերաբերում է դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի նախագահական ներմանը և ազատ արձակմանը՝ պատժի մնացած մասը կրելու համար Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումից հետո: Սույն գործով Դիմումատուներն են ազգությամբ հայ Հայկ Մակուչյանը և Սամվել Մինասյանը, ովքեր ծնվել են համապատասխանաբար 1975 և 1958 թվականներին։ Սամվել Մինասյանն արդեն մահացել է, նրա այրին...