Այսօր զանգվածային լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե իբր Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում: Տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է: Նախ՝ հենց հատկապես Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության...
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Այսօր դատարանում հետազոտվեցին գործում եղած գրավոր ապացույցները: «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը դիմեց դատարանին՝ խնդրելով իրենց չդիմել ամբաստանյալով: «Ես որպես հայ մարդ խնդրում եմ ինձ հունից չհանեք: Ինձ դարձրել...
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 12-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը։  Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, յուրացման 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Անցած...
Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ և պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են...
Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.35-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Օհանյանին, այնուհետև բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:  Ա. Օհանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:   Կատարվում է քննություն: