ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին,...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ:  2018 թվականի հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 18:10-23:30-ն ընկած ժամանակահատվածում, գողություն է կատարվել Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում. ենթադրյալ հանցագործություն...
«Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որսի դեպքի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: 2018 թվականի հունվարի 25-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում ստացվել է գրություն և կից փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2018 թվականի...
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, բացահայտվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 46-ամյա տղամարդուն: 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Այսօրվա նիստի ժամանակ շարունակվեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել   փաստաբան Արայիկ Պպիկյանի միջնորդությունը, որով վերջինս դատարանին խնդրում էր վերադարձնել Ժ. Սեֆիլյանին նիստերի դահլիճ, քանի որ  հրապարակվելու էին...