ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ներքնակների խանութից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 27-ի՝ ժամը 19:30-ից դեկտեմբերի 28-ը՝ ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է Երևան քաղաքում...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան: 2017թ. սեպտեմբերի 7-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, առևանգվել է...
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ շարունակվեց Արնդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։   Այսօրվա նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրող Պետրոս Պետրոսյանը արդար դատաքննություն իրականացնելու նպատակով միջնորդել էր վկաներից՝ Անաստաս Ղլեչյանին և Տիգրան Մկրտչյաին ծանուցել, իսկ պաշտպանական կողմն իր...
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20-ամյա երիտասարդը և հայտարարվել հետախուզում։ 2018թ. հունվարի 20-ին՝ ժամը 18։45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել...
ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են  ՔԿ վարույթում 2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։ Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու...