Հայաստանի Հանրապետության փաստաբանների կողմից դատավարական օրենսգրքերի նախագծերում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները հանելու պահանջով իրականացված երկօրյա բողոքի ակցիային զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Ազգային Ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացրել փաստաբանների պահանջները, և, այդ կապակցությամբ հիմնավորված դիրքորոշումները: Պետք է նշել, որ այսօր՝ դատավարական օրենսգրքերի...
2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա: ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Նշենք, որ այս գործով ամբաստանյալներ են  «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը: Այսօրվա դատական նիստում շարունակվեց ամբաստանյալ Անի Բաբելյանի հարցաքննությունը: Ըստ ամբաստանյալի՝ նա Շենգավիթ ԲԿ-ում աշխատում է...
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:  Այսօրվա դատական նիստն ավելի քան թեժ և բուռն ընթացավ: Մինչև նիստը սկսվելը, դատարանի բակում հավաքված Սեֆիլյանի և մյուսների կողմնակիցներն իրենց հետ բերել էին մեծ խամաճիկ-տիկնիկներ, որոնք, ըստ նրանց,...
ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների  ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ  կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի...