Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն, Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Վարդանի Սիմոնյանը Եվրոպական արբիտրաժային պալատի կողմից ստացել է միջազգային արբիտրի հավաստագիր: Նշենք, որ պալատում Տ. Սիմոնյանը...
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն օգոստոսի 28-ին այցելել է Տավուշի մարզ, որտեղ փակ խորհրդակցություն է անցկացրել դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, տարածքային կառավարման մարմինների, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան մարզային ղեկավարների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հարուցված քրեական գործերի քննության ընթացքին, առանձնահատկություններին, նմանատիպ դեպքերին պատշաճ քրեաիրավական գնահատական տալուն, ինչպես...
Օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունում, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, տեղի է ունեցել ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգի վերաբերյալ հանրային քննարկում: Վերջինին մասնակցել են ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այդ մասին տեղեկացնում է արդարադատության...
2014 թ. օգոստոսի 26-ին, ՀՀ Քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի /պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալը/ հատկանիշներով հանցագործություն կատարելու կասկածանքով իր աշխատասենյակում ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանը:
Այդ մասին տեղեկացնում...
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին` Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումերի և սպանությունների դեպքերի առնչությամբ և կոչ է արել վերջինիս` հանդես գալ Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտող հայտարարությամբ:
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, մասնավորապես, անդրադարձել է 2014թ. օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած և...