«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը հասարակական կազմակերպությունը հրապարակել է Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի նախագիծը` իր հավելվածներով: Պայմանագրի տեքստը հրապարակվում է առաջին անգամ: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հավելված 1 ՑՈՒՑԱԿ Միջազգային պայմանագրերի, որոնց միանում է Հայաստանի Հանրապետությունը Հավելված 2 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՏՄ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ...
ՀՀ Փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հայտարարությամբ անդրադարձել է փաստաբան Արշավիր Խալափյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստին:  Սյունիքի մարզի քննչական բաժնում 24.05.2014թ-ին հարուցված թիվ 41106514 քրեական գործով 05.08.2014թ-ին փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառք) 3-րդ...
ՀՀ դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից օրեր առաջ նշված դեպքի և դրա վերաբերյալ արված հայտարարության առնչությամբ տեղեկացնում է, որ քաղաքացու (կնոջ՝ ինչպես նշված է ՄԻՊ հրապարակման մեջ) հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր է և օրինական, այն վերացնելու...
ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Մասնավորապես, առաջին նախագծով առաջարկվում է. «դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի...
Սեպտեմբերի 22-ին  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է անազատության կամ սահմանափակ ազատության վայրերի վերաբերյալ իր 2014թ. միջանկյալ զեկույցը: Զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանը նախապատրաստել է որպես բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմ: Այդ մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի պաշտոնական կայքը: Ըստ զեկույցի՝ 2014թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ փորձագետներն իրականացրել են 116 այցելություն անազատության կամ սահմանափակ...