ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության...
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Վճռաբեկ...
Հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մարտի 1-ի գործի քննությանը, ինչպես նաև ՀՀ-ում անչափահասների և...
Հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, թե ովքեր են հաղթող ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում: Մասնավորապես, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմի հայտարարության, մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը...
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման և «Հետք» լրատվական կայքում զետեղված հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության սեպտեմբերի 22-ի որոշումը:
Այս մասին նշված է ՀՀ դատախազության մամուլի հաղորդագրությունում:
Մասնավորապես, գլխավոր դատախազը, ուսումնասիրելով «Իրազեկ քաղաքացիների...