Հայաստանի Հանրապետության փաստաբանների կողմից դատավարական օրենսգրքերի նախագծերում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները հանելու պահանջով իրականացված երկօրյա բողոքի ակցիային զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Ազգային Ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացրել փաստաբանների պահանջները, և, այդ կապակցությամբ հիմնավորված դիրքորոշումները: Պետք է նշել, որ այսօր՝ դատավարական օրենսգրքերի...
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում ՀՀ իշխանությունները շարունակում են սրնթաց արագությամբ հետընթաց ապահովել: Հաշված օրերի ընթացքում, օրենքի ակնհայտ խախտումներով, Ազգային ժողովը քննարկեց փաստաբաններին տուգանելու մասին օրինագծերը: Իշխանությունների այդօրինակ հապճեպ գործելակերպը վկայում է, որ փաստաբանին տուգանելու նախաձեռնությունը կեղծ և արհեստական օրակարգ է: Փաստաբանի իրավունքների սահմանափակման ցանկացած փորձ դատապարտված է տապալման: Այդ...
Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ: Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու:  Կարեն...
Հայաստանում դեղերի մանրածախ և մեծածախ լիցենզավորման կարգը դյուրացնելու և պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես՝ հանվել է շարունակական մասնագիտացման զարգացման վկայականի պահանջը դեղեր արտադրող կազմակերպությունների, դեղատների և բուժհաստատությունների անձնակազմերին ներկայացվող մասնագիտական պահանջներից՝ փոխարինելով այն վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումը հաստատող վկայականի պահանջով:...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա....