«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրի նպատակն է վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել այն իրավական նորմերի շրջանակը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան...
Հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, անցկացվեց նախնական դատական նիստ` ըստ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «BlogNews.am» կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, ներողության և պատասխանի հրապարակման պահանջի մասին: Հիշեցնենք, որ տվյալ գործով առաջին դատական...
Այսօր ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ,  ապօրինաբար հատած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դատավարությունը: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշել է ամբաստանյալ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանը, ի տարբերություն...
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ: Այս մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների...
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ: Այդ մասին...