Փաստաբանների պալատում շարունակվեց «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանի բողոքը` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ:
Արուսյակ Հայրապետյանն իր բողոքում պնդում է, որ փաստաբան Եգորյանը համապատասխան աշխատանքներ չի կատարել և թերացել է պաշտպանական կողմ իրականացնելու ամիսների ընթացքում: Մասնավորապես. Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդությամբ, որն ըստ էությամբ...
Վերջին շրջանում Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների թիվը գնալով ավելանում է: Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 65 կառույց, որից 51-ը աղանդավորական կառույցեներ են իսկ 14-ը ավանդական եկեղեցիներ: Շուրջ 250 կառույցներ էլ գրանցված չեն որպես աղանդավորական կազմակերպություն: Ընդհանուր առմամբ Հայաստանում 350 հազար բնակիչ ընգրկված է աղանդներում:
«Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին...
«Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում: Ինչ վերաբերում է նրանց բացակայությանը, ապա նրանք առանց իմ ներկայության իրավունք չունեն ներկայանալ դատական նիստերին»,- այս մասին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը:Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Նիստին ներկա չէին...
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեցքրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը:
Դատական նիստի մեկնարկին, նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հավելեց, որ, որոշում է կայացվել վերսկսել դատաքննությունը և լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին:
Այսօրվա նիստի ընթացքում...
«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակում ավարտին մոտեցավ իրավագիտության ոլորտում նորարարություն հանդիսացող` իրավաբանների վերապատրաստման դասընթացների (MASTER CLASS) առաջին փուլը: Ծրագրի իրականացման ողջ ընթացքում, ինչպես մասնակիցները, այնպես էլ վերջիններիս վերապատրաստումն իրականացնող, դասավանդվող ոլորտներում հայաստանյան առաջատար մասնագետները հնարավորություն ունեցան փոխանակվելու նոր գաղափարներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքն ու դիրքորոշումները:
Դասընթացների ընդհանուր տևողությունը մեկ...