Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետները 2017 թվականի հուլիսի 25-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն»,  «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ի պաշտոնական կայքը, նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան...
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որում մասնավորապես նշվում է «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքէջից։ Որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել բարեկամ Արգենտինայի հետ հարաբերությունների առկա մակարդակը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերություների ընդլայնման համատեքստում կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ...
Այսօր, հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում կազմակերպված հերթական միջոցառումը: Դասընթացը վերաբերում էր արդարադատության համակարգի երկարաժամկետ մոնիթորինգ իրականացնելու համար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների բարելավմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ մոտ երկու տասնյակ հասարակականկազմակերպություններից: Դասընթացի հիմնական նպատակը «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները և ակնկալիքները Հայաստանում» թեմայով իրականացված մշտադիտարկման արդյունքների,...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը: Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի...