Երևանի տարածքում այսօր գործում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 668 ավտոբուս, որոնցից միայն 25-ի վրա է տեղադրված վերելակներ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելիության համար: Վերելակով ավտոբուսներից այս պահին սարքին է միայն 7-ը: «Վերջին 2 տարիների ընթացքում, մեզ համար մատչելի տարեկան 10 ավտոբուս էր տրամադրվում, սակայն, 2016թ-ին քաղաքապետարանը նվազեցրեց մատչելի ավտոբուսների թիվը՝...
Հաշմանդամություն ունեցող են համարվում այն անձինք, որոնք ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, և վերջիններս տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում նվազում է լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար: Սա ամրագրված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում: Հավելենք, որ անձի հաշանդամությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության...
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով հերթական դատական նիստը: Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Եգորյանը, Տիգրան Հայրապետյանը և Հայկ Ալումյանը: Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը այս նիստին...
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Արթուր Հարությունյանի բնակարանի ուղղությամբ  արձակված կրակոցների դեպքի հանգամանքները: Ըստ ՀՀ քննչական կոմիտեյի՝ 2017թ. հուլիսի 27-ին՝ժամը 14:25-ին , հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի պատուհանին և պատերին  կան կրակոցների  հետքեր: Նախնական...
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար: ՀՀ քնչական  կոմիտեյի հաղորդմամբ՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում,  Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել...