Այսօր ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանը որոշումներ է ընդունել: Առաջին որոշումը վերաբերում է Ալիկ Հակոբյանին  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելուն: Որոշման մեջ ասվում է` «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի...
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Կանեփ-կակաչ 2017» միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ից 18-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2434 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված: Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 39 բույս: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 9 հետախուզվող: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում...
Ոստիկանությունը պարզել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավար Արա Սահարյանը չարաշահումներ է կատարել: 2017-18 թվականներին համայնքի ճանապարհները և ոռոգման ցանցը հիմնանորոգելու, ծառութուփ ձեռք բերելու և տնկելու, խաղահրապարակ կառուցելու համար բյուջեով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, տարբեր տնտեսվարողների հետ նախնական համաձայնությամբ, կնքվել են աշխատանքն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կատարողական կեղծ ակտեր:...
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպանները շարունակեցին հանդես գալ պաշտպանական ճառերով: Հիշեցնենք, որ  նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գբրիելյանը խնդրել էր դատարանից հետաձգել դատական նիստը քանի որ, իր պաշտպան Արթուր Ղարիբյանը գտնվում էր Վրաստանում, սակայն ասյօրվա դատական նիստին...
Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում կա: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից՝ հավելելով, որ ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ձերբակալել նրան: Ոստիկանությունից դեռ հստակ ինֆորմացիա չկա: Հիշեցնենք, որ նախօրեին Մանվել Գրիգորյանի անվան շուրջ ծագած թոհուբոհի կողքին շրջանառվում էր նաև նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի անունը: Նշենք նաև, որ օրեր առաջ...