ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի նախկին հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը, 2012 թ. դեկտեմբերից մինչև 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ,...
ՀՀ Վանաձոր քաղաքի բնակչուհի Անի Բ.-ն հայտնել է, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ պաշտոնատար անձինք իր նկատմամբ կիրառել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել են արժանապատվությունը, ծաղրել և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել, ինչի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր...
Նազելի Թովմասյան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրանտ   Ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը բավականին բարդ և մասամբ հակասական խնդիր է միջազգային իրավունքում: Տարածքը պետության հիմնական հատկանիշներից մեկն է՝ բնակչության և հանրային (պետական) իշխանության հետ միասին, իսկ սեփական «ճակատագիրը» որոշելու  իրավունքը ժառանգաբար պատկանում է յուրաքանչյուր մարդու: Ներկայում ողջ աշխարհում բազմաթիվ զինված ընդհարումների հիմքում ընկած...
ՀՀ կառավարության՝ նոյեմբերի 27-ին կայացած նիստում, կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է ընդունվել «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Համաձայն որոշման հիմնավորման, նշյալ բուհերի իրավակազմակերպական կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի դրանց միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը: Մասնավորապես, ըստ...
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 27-ին մեղադրանք է առաջադրվել «Ղ.Տելեկոմ» ՓԲ ընկերության քարտերի վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանին` ավելի քան 750 մլն. դրամի ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտեր հափշտակելու...