ՀՀ կրթության և գիտության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, որոնք ընդգրկվել էին աշխատակարգով սահմանված ժամկետներում իրականացված ռոտացիայի արդյունքում: «Վերջին շրջանում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, և բոլոր այն կազմակերպությունները,...
Հունվարի 15-ին շարունակվել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Գաղտնի քվեարկության արդյունքում «Իմ քայլը» խմբակցությունից Լենա Նազարյանը (124 կողմ, 3 դեմ) եւ Ալեն Սիմոնյանը (109 կողմ, 20 դեմ) ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վահե Էնֆիաջյանն (108 կողմ, 0 դեմ) ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:...
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Գևորգ Ներսիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։ *** Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության...
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ։ 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» «Զիմնի» կոչվող հատվածում և...