Անհատ ձեռնարկատեր Ռայա Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության տեղեկատվական կենտրոնը: Անհատ ձեռնարկատեր Ռայա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների...
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետի տեղակալ Վ.Մուրադյանի նկատմամբ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Կայքի տեղեկություններով՝ խոսքը կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու մասին է: Ի դեպ, սա Վ Մուրադյանի նկատմամբ հարուցված արդեն երկրորդ քրեական գործն է:...
Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը («Զապ» մականունով-LegalInfo), որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման,  ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք...
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Բ.-ի պաշտպան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի, 308-րդ հոդվածի 1-ին մասով և...
Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:  Մասնավորապես, կատարված քննչական գործողությունների...