Ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների և բնակիչների թիրախային գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու նպատակով ֆրանսերեն հրապարակվել է Չինարի գյուղի վերաբերյալ Պաշտպանի հատուկ զեկույցը:
Զեկույցում ներկայացվել է 2016 և 2017թթ.-ին գրանցված 5 հիմնական միջադեպ: Փաստահավաք աշխատանքները իրականացվել են միջազգայնորեն ընդունված հատուկ մեթոդով:
Զեկույցներն այստեղ՝ FRENCH, ENGLISH:
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2017 թվականի ուսումնական տարվա ձմեռային փուլում ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության, զորքերի ղեկավարման, համալրման, կադրային քաղաքականության, զինվորական կարգապահության վիճակի ու դրա բարելավման ուղիներին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀՊՆ պաշտոնական կայքը:
Ամփոփելով...
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները...
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ -հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությանը առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել են վերջինիս կինը և որդին:
2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականիհուլիսի...
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, Արմավիրի մարզպետի խորհրդական, 1965 թ....