Որպես անհետ կորած որոնվում է 39-ամյա Արթուր Մարգարյանը: Տեղեկություններ ունենալու դեպքում դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02 հեռախոսահամարով:
Մանրամասները` police.am-ի տեսանյութում:
https://youtu.be/QOse1M3T4Qo
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ., բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան...
ՀՀ ոստիկանության տեղեկությունների համաձայն, ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը: Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 2-ական դեպք:
Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, ապօրինի ծառահատման 5, անձի առևանգման, շորթման, խուլիգանության 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և յուրացման...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության...
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 1980թ. ծնված կնոջ մահվան հանգամանքները:Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 15:10-ին, «Փամբակ-Վանաձոր» վազորդի 2652-րդ կիլոմետրի 3-րդ պիկետում էլեկտրաքարշի տակ է ընկել 1980թ. ծնված կինը և մահացել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություն է վերցվել մեքենավարից :...