Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել: Որոշման մեջ ասվում է` Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման և համատիրությունների բնագավառում առկա խնդիրների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 44-Ա...
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում...
 Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է գողության 6, խարդախության 8, կողոպուտի և յուրացման 1-ական, խուլիգանության 3, համակարգչային հանցագործության և կաշառակերության 2-ական դեպք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիականությունից: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և...
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանում ենք, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017թ. հուլիսի 31-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված տեսախցիկները՝ Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկ, Ամիրյան-Անրի Վեռնոյ փողոցների խաչմերուկ: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
ՀՀ Կառավարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ  այսօր տեղի  ունեցած ՀՀ Կառավարության  նիստի,  ժամանակ քննարկվել է 2017-2018թթ. ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելու հարցը: Այդ  նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ մինչև 2017 թվականի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում...