Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի օգոստոսի 2-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Թոթովենցի փողոց, Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց և Գայի պողոտա-Մոլդովական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություներ:
Փոփոխությունների արդյունքում` Գայի պողոտայում, խաչմերուկների մոտակա հատվածներում՝ Մյասնիկյան պողոտայի կողմից դեպիԳայի պողոտա-Թոթովենցի փողոց և Գայի պողոտա-Հովհաննիսյան փողոց խաչմերուկների ուղղության մոտեցող տեղամասերում, հանդիպակաց երթևեկության հոսքերը...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 09:00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին, Շահինյան, Վրացյան, Շարա-Տալյան, Ֆիզկուլտուրնիկների, Այգեստանի 3, 4, 5, 6, 7, 9, Զավարյան, Երվանդ Քոչար, Կորի, Քաջազնունու, Չարենցի...
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի նորմերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 103-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու համար:
Վիճարկվող նորմերը ներկայումս դատարաններին հնարավարություն են տալիս քրեական գործը մեղադրողին վերադարձնել այն հիմքով, որ մեղադրական եզրակացությունը չի...
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել:
1.Առաջին որոշման մեջ ասվում է`
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 10-ի «Վ. Վարդանյանին ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 958-Ա որոշման...
Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր,...