Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշումներ է ընդունել: 1.Առաջին որոշման մեջ ասվում է` Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 10-ի «Վ. Վարդանյանին ԱՊՀ ընդերքի հետախուզման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 958-Ա որոշման...
Սևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին, ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր,...
Որպես անհետ կորած որոնվում է 39-ամյա Արթուր Մարգարյանը: Տեղեկություններ ունենալու դեպքում դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02 հեռախոսահամարով:  Մանրամասները` police.am-ի տեսանյութում: https://youtu.be/QOse1M3T4Qo
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ,  Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է  տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ.,  բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան...
 ՀՀ ոստիկանության տեղեկությունների համաձայն, ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 34-ը: Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 2-ական դեպք: Բացահայտվել է գողության 24, խարդախության 9, ապօրինի ծառահատման 5, անձի առևանգման, շորթման, խուլիգանության 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և յուրացման...