Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիական սրբատեղի եւ հարգանքի տուրք մատուցել 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետության» կողմից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգում իրականացված ոճրագործության շուրջ 12 հազար անմեղ եզդի զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել հուշակոթողին, այնուհետեւ այցելել են եզդիական տաճար:...
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ից 8-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6,...
Օգոստոսի 2-ին ժամը 8.15-ին, «Շկոդա-Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Լիանա Օհանյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 2-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ Դավիթաշենի 2-րդ փողոցի տներից մեկում պայթյուն է եղել: Պարզվել է, որ նույն օրը,...
Երևանի տարածքում այսօր գործում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 668 ավտոբուս, որոնցից միայն 25-ի վրա է տեղադրված վերելակներ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց մատչելիության համար: Վերելակով ավտոբուսներից այս պահին սարքին է միայն 7-ը: «Վերջին 2 տարիների ընթացքում, մեզ համար մատչելի տարեկան 10 ավտոբուս էր տրամադրվում, սակայն, 2016թ-ին քաղաքապետարանը նվազեցրեց մատչելի ավտոբուսների թիվը՝...