Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 19.09.2017թ. որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 72-րդ հոդվածի 2-րդ մասի (երրորդ նախադասության) սահմանադրականության հարցով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Հիշեցնենք, որ հիշատակված քրեադատավարական նորմերը վերաբերում են...
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին», և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017 թ. օգոստոսի 17-ի հերթական նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Փոփոխությունը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի վճարման...
Համաշխարհային բանկի (ՀԲ) Doing business՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության 2020 թվականի զեկույցում երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 6 հորիզոնականով նահանջել է։ Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ 190 երկրների ցանկում 47-րդ է՝ Բելգիայի և Մոլդովայի հարևանությամբ։ Երկրների ընդհանուր վարկանիշը ձևավորվում է 10 ցուցանիշների համեմատության արդյունքում,...