Օբյեկտիվ նախաքննության նպատակով 03.08.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի քննությամբ բացահայտվել է անձի կողմից ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝  2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 34-ամյա Մ.Աղաջանյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ...
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը և ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևի հետ՝ քննարկելու ոսկեգործության և ադամանդագործության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը...
ԱԳՆ մամուլի հաղորդագրությունից․ Օգոստոսի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հուիլայի գլխավորած պատվիրակությանը, որ Երևանում է գտնվում երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով,...
«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով 2015 թ. հիմնանորոգված Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհի մի շարք հատվածներում ի հայտ են եկել թերություններ։ Հիմնական պատճառն այն է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6)  ճանապարհի հիմնանորոգման հետևանքով այդ ուղղությամբ մեծացել է ծանրաքաշ մեքենաների հոսքը։ Չնայած դրան, գործում է ճանապարհի հիմնանորոգման երաշխիքային ժամկետ, որի ընթացքում շինաշխատանքներն իրականացրած կազմակերպությունը պարտավոր է...