Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին: Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին...
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աստանայում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում է գտնվում Եվրասիական...
Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 2645 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված, հայտնում է Ոստիկանությունը: Տնամերձ 1 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 66 բույս: Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է 1 հրազեն: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 1 հետախուզվող: Ստացված...