Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ՀՀ դատախազության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 265 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 302 իրավախախտում, հարուցվել է 21 քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Դատախազության պաշտոնական կայքից:
Միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում...
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է` օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ....
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Օգոստոսի 18-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:
Հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:
Խոսրովի արգելոցը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ տարիներ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Նրա խոսքերով հրդեհի պատճառով տուժել են շատ կենդանիներ, որոնցից շատերը նույնսիկ գրանցված են կարմիր գրքում, սակայն ամենամեծ
վնասը կրել են ոչ թե թռչուններն ու մեծ գիշատիչները, այլ հիմնականում տուժել են սողուններն ու...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է:
2017 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 01:30-ին, «Վանաձորի բժշկական
կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի և աջ թիակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել...