Խոսրովի արգելոցը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ տարիներ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Նրա խոսքերով հրդեհի պատճառով տուժել են շատ կենդանիներ, որոնցից շատերը նույնսիկ գրանցված են կարմիր գրքում, սակայն ամենամեծ վնասը կրել են ոչ թե թռչուններն ու մեծ գիշատիչները, այլ հիմնականում տուժել են սողուններն ու...
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Լոռու մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է: 2017 թվականի օգոստոսի 17-ին` ժամը 01:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «պարանոցի և աջ թիակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել...
Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզաձևերում ՀՀ հավաքական թիմերի մարզիկների նվաճումները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, այդ ձեռքբերումներն ամրապնդելու նպատակով ձեռնարկվելիք հետագա միջոցառումները, ինչպես նաև մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի և երիտասարդական պետական քաղաքականության ոլորտներում...
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 19-ից Երևան քաղաքի Գայի պողոտա-Մոլդովական փողոց և Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, և Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու,  քրեական գործերով...