Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 11,865.0 հազ. դրամ գումար՝ դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման...
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն...
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ Գործադիրն ընդունել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում:
Ըստ այդմ, նախատեսվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Հիմնավորման համաձայն, «ԲԷՑ» ՓԲԸ-ի...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Վարչապետը հանձնարարական ` տվել նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման սահմանման վերաբերյալ :
«Փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում ենք, որ քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը, խախտելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու...