ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ...
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին: Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և  Ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ իրականացվող Professional Fellows Program ծրագրի շրջանակում:Ողջունելով հյուրին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է վերականգնողական արդարադատության ներդրման ուղղությամբ Նախարարության կողմից կատարվող աշխատանքները և այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել փորձով փոխանակվելու պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում Լուանա Ուոլշը ներկայացրել է Ատլանտայում կիրառվող վերականգնողական...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Աշոտյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրված նիստում քննարկել է առաջիկա նստաշրջանի եւ քառօրյայի օրակարգային մի շարք հարցեր։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է «ՀՀ կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Քննարկման...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի երկու աշակերտ 2016-2018թթ. ուսումնական տարիներին փաստացի դպրոց չհաճախելու...
    ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության...