Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը ներդնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են ժամանակացույցին համապատասխան։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով արդեն հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկը։ Ցանկում ընդգրկվել են հայտ ներկայացրած այն բժշկական կազմակերպությունները, որոնք բավարարել են պահանջվող պայմանները։ Դրանցից առաջինը...
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերի ՀՀ պատվիրակության մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Լ. Մկրտչյանը ԿԳ նախարարության անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ուսանող մարզիկների թիմին և նրանց մարզիչներին՝ցուցաբերած արդյունքի համար. «Ուսանողական սպորտի զարգացումը մեզ համար առաջնային նշանակություն ունի, այդ իմաստով միջազգային...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, նրա գնահատմամբ, անցած ավելի քան երկու տասնամյակում անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը: Զրուցակիցները...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ. Արթուր ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ` հինգ տարի ժամկետով»:
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Հանրային քննարկումներ» ենթաբաժնում տեղադրվել է Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է ս/թ սեպտեմբերի 4-ից 19-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել...