ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև...
Այսօր՝ վաղ առավոտյան, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության համակարգող Սյուզան Սիմոնյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գծի» հեռախոսահամարին ահազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները և «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանը։ Ըստ...
«Հայ կանաց ճակատ»-ը ներկայացնող Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ Ոստիկանությունը մի շարք քաղաքացիների բերման է ենթարկել, որոնց թվում են եղել Կարո Եղնուկյանի կինն ու երեխաները. 09:00 «Շտապ հաղորդագրություն Րոպեներ առաջ Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները,...
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, հրավիրելով վարորդների ուշադրությունը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար նախատեսված ազատ տեղաշարժի իրավունքը չխոչընդոտել, ավտոմեքենան չկայանել թեքահարթակների դիմաց և այլն: Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանի հետ Ոստիկանության աշխատակիցը շրջել է մայրաքաղաքով և տեղում ծանոթացել իրավիճակին: Մանրամասները՝ տեսանյութում:  
Սեպտեմբերի 19-ին, ժամը 07:47-ին տեղեկություն է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում պայթուցիկ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը: Պարզվել է, որ որ նշված հատվածում...