Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Կամավոր ազգային զեկույցը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Զեկույցն իրենից ներկայացնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա ժողովրդավարական պետություն կառուցելու և տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացում ապահովելու նպատակով Արցախի...
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները` նպատակ ունենալով կազմալուծել միջազգային շուկայում իրանական նավթի անօրինական վաճառքի համար ստեղծված ցանցը: Պատժամիջոցների ցանկում ներառված են 9 ֆիզիկական անձինք, 16 ընկերություններ և 6 լցանավեր։ Ենթադրաբար, նրանք ներկայացնում են տրանսպորտային մեծ ցանց, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և...
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց հավանություն տալ «Քաղաքացիական և  քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թ. դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է...
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով նոր համակարգող։ Աբելյանն ավելի վաղ նշանակվել էր գլխավոր քարտուղարի Գլխավոր վեհաժողովի և կոնֆերանսների կառավարման հարցերով տեղակալ: Հիմա նա պատասխանատու է ամբողջ Քարտուղարությունում բազմալեզվության սկզբունքի ընդհանուր պահպանման համակարգման համար:
Չինաստանն ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներմուծման վրա սահմանված նոր սակագների ուժի մեջ մտնելուց հետո։ «Ամերիկյան սակագները լրջորեն խախտում են Օսակայում երկու երկրների առաջնորդների կողմից ձեռք բերված կոնսենսուսը»,-հայտարարել է Պեկինի առևտրային նախարարությունը՝ խոսելով հունիսին տեղի ունեցած առևտրային քննարկումների...