Եվրամիության և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ: Նորաստեղծ կառույցի ղեկավարի ամենահավանական թեկնածուներից է Ռումինիայի նախկին գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուցա Կյովեշին: Նա համարվում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, երկրի հակակոռուպցիոն գործակալությունը նրա ղեկավարությամբ ավելի քան 1500 գործ է հարուցել, այդ թվում ազդեցիկ պաշտոնյաների՝ ներառյալ նախագահի եղբոր դեմ:...
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում: Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին:
Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին բացվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական, 74-րդ նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Առաջիկա քննարկումների ուշադրության կենտրոնում 170-ից ավելի հարցեր են, որոնք ներառում են գլոբալ բոլոր խնդրիները՝ տարածաշրջանային սուր հակամարտություններից մինչև արդիականության հանգուցային տնտեսական, բնապահպանական և հումանիտար մարտահրավերները։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում իրականացված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073 գործ:...
Ռ․Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրել է որոշում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը որոշելու վերաբերյալ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, մասնավորապես՝...