Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:  Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին: Շարունակում է կարեւոր մնալ այն,...
«Հ.Յ.Դ -Հաղորդագրություն Վարչապետի միասնական թեկնածուի եւ քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։   Առ այդ, Հ.Յ.Դ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Անցնող շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Մասնավորապես՝ ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով ԱՀ...
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները: 2018թ. ապրիլի 26-ին՝ ժամը 09:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի...
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։ Ա․ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն...