Ցուցարարները «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները շրջափակել էին ՊԵԿ-ի, գլխավոր դատախազության շենքերն ու շուրջ մեկ տասնյակ պետական այլ հաստատություններ՝ կաթվածահար անելով այդ կառույցների աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը այս պահին Կենտրոնական բանկի ասղտիճաններին է նստել և ցուցարարները շրջափակել են շենքը: Հազարավոր ցուցարարները շարժվում են կենտրոնական փողոցներով՝ պետական այլ հաստատություններ...
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են 2018թ. առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում հանցավորության ընդհանուր վիճակն ու շարժընթացը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների կատարած աշխատանքների  եռամսյակային արդյունքները: Ելնելով հանցագործության հիմնական տեսակներով առկա վիճակից և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ դրանց համադրությունից՝ առանձին հանցատեսակներով...
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին իր գլխավորությամբ գնալ Բաղրամյան պողոտա։ Ցուցարարներն արդեն հասել են փշալարերին, որոնք դրվել են ոստիկանների կողմից հատուկ մեքենաների միջոցով։ Այս պահին Բաղրամյանում լարված վիճակ է, այստեղ մարդաշատ է Հնչում են սուլոցներ եւ բղավում են՝ «ոստիկան միացի՛ր»։ Ոստիկանները պայթուցիկներ են նետում քաղաքացիների ուղղությամբ։ Կան վնասվածներ։  
Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր: Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը: Հաշվի...
2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և Կենտրոնականի բաժնում ստացված ահազանգերի համաձայն՝ մուտքի դուռը վնասելով Երևանի պետական համալսարան են ներխուժել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանի գլխավորած հավաքի մի խումբ մասնակիցներ և դռները վնասելով փորձել են մտնել Համալսարանի ռեկտորի աշխատասենյակ: Այդ ընթացքում հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են...