Ցուցարարները շրջափակել են Կենտրոնական բանկի շենքը

Ցուցարարները «Քայլ արա» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները շրջափակել էին ՊԵԿ-ի, գլխավոր դատախազության շենքերն ու շուրջ մեկ տասնյակ պետական այլ հաստատություններ՝ կաթվածահար անելով այդ կառույցների աշխատանքը: Նիկոլ Փաշինյանը այս պահին Կենտրոնական բանկի ասղտիճաններին է նստել և ցուցարարները շրջափակել են շենքը:

Հազարավոր ցուցարարները շարժվում են կենտրոնական փողոցներով՝ պետական այլ հաստատություններ շրջափակելու և նստացույցեր անելու համար: Այս պահին ցուցարարները Արդարադատության  և Արտակարգ գործերի նախարարության շենքերի բակում են և կոչ են անում աշխատակիցներին միանալ իրենց:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է սկսվել: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել փողոցները: Նա նաև հայտարարեց, որ այսօր՝ ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում  տեղի կունենա Հայաստանի պատմության ամենամեծ հանրահավաքը. «Մենք այսօր Հանրապետության հրապարակը լցնելու ենք քաղաքացիներով»:

Հավելենք, որ զուգահեռ ԱԺ նիստում Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու ելույթով հանդես է գալիս: