Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այսօր կլինեն դուրս գրումներ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հանդես է եկել՝ ՄԱԿ-ում լրագրողների անվտանգության և պաշտպանության հարցերով հատուկ պաշտոն ստեղծելու առաջարկությամբ։ «Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշին ՄԱԿ-ում հատուկ ներկայացուցիչ նշանակել՝ լրագրողների անվտանգությունը և պաշտպանությունն ապահովելու համար, քանի որ վերջին ժամանակաշրջանում մեզ շատ է անհանգստացնում այս թեման»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Հիշեցնենք, որ 2017 թվականին Մալթայում սպանվել է լրագրող Դաֆնե Կարուանա  Գալիցիան։ Լրագրողը զոհվել է՝ իր մեքենայում տեղադրված...
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամներին՝ Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Կարո Եղնուկյանին և Խաչատուր Գիչյանին դատարան չէին բերել։Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարան չբերելու պատճառն...
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: «Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել  էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ: Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր  ամենասիրած հոդվածը հենց երրորդն է, որտեղ ամրագրված է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու...
Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ում իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և հարկադիր կատարողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիմումատուին ծանուցել են կատարողական վարույթի մանրամասները։ Դրանից բացի, Պաշտպանի...