Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց՝ պահանջում են ազատ արձակել Արթուր Մովսիսյանին

Այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրանականցնում ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Արթուր Մովսիսյանի: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Արթուր Մովսկիսյանին: Նրանք փակել են Վճռաբեկ դարանի մուտքը՝ թույլ չտալով ինչ-որ մեկի մտնել կամ դուրս գալ շենքից:

Ակցիայի մասնակիցներից Գևորգ Սաֆարյանի խոսքերով սա Արթուր Մովսիսյանի նկատամամբ վրեժխնդրության և խոշտանգման գործողություն է:

«Այսօր Արթուր Մովսիսյանն իր իրավունքների պաշտպանության համար հայտարարել է հացադուլ, և ո՛չ դուք, ո՛չ մենք չունենք ժամանակ սպասելու: Դուք պիտի գործեք արագ և Արթուր Մովսիսյանի խափանման միջոցի հարցն արագ քննարկելով նրան ազատ արձակեք: Ձեր համակարգին մենք «Հաց բերող»-ի մահը չենք ներել և թույլ չենք տա, որ ձեր խոշտանգիչ համակարգը նման երկրորդ դեպքին գնա»,- իր ելույթում նշեց Գևորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Մովսիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Վերջինս մեղադրվում էր ռազմական նշանակության շենք-շինություններ զավթելու նպատակով, իր բնակարանում  հրազեն ու ռազմամթերք թաքցնելու, և դրանք  ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված զինված խմբի մյուս անդամներին փոխանցելու մեջ:

Արդեն 4 օր է ինչ Արթուր Մովսիսյանը հացադուլ է հայտարարել՝ այդ կերպ պահանջելով փոխել իր խափանման միջոցը:

Նշենք, որ Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, և նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից, սակայն Արթուր Մովսիսյանը դեռևս շարունակում է մնալ անազատության մեջ: