Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը: Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության...
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Արաբկիրի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։ Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է...
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը...
Խիստ անթույլատրելի է Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում factor.am կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի մասնագիտական գործունեության խոչընդոտումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ը: ՄԻՊ հաղորդագրությունում  ասվում է. «Արևիկ Սահակյանի փոխանցմամբ՝ որոշ անձինք ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը փորձել են ծեծի ենթարկել, քաշքշել, պոկել իր լրագրողական վկայականը, վնասել օպերատորի տեխնիկան։ Ըստ լրագրողի՝...
Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 12։00-ի դրությամբ հասնում է 66-ի։ Այս մասին տեղեկացանք ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի, վերլուծության  և լրատվության վարչությունից։Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է ինչ  «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Երևանում, մեկնարկել են ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության...