Այսօր՝ ժամը 11։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ 4 տուժածների վիճակը մասնագետները գնահատում են բավարար և վերջիններիս մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։ Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում: Վիրահատված ոստիկանը տեղափոխվել...
Երևանի Բաղրամյան պողոտան մի քանի օր փակ մնալուց հետո այսօր առավոտյան բացվել է: Բաց է նաև Ֆրանսիայի հրապարակը: Երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Խաչմերուկներից և փողոցների մեջտեղից հեռացված են աղբամաններն ու նստարանները: Բաղրամյան պողոտայից նաև դուրս են բերվել մի քանի օր  հսկողություն իրականացնող ոստիկանական ուժերը, ոստիկանական տեխնիկան, ինչպես նաև փշալարարը: Մաքրվել...